Գլխավոր    Մեր մասին    Սարքավորումներ    Ծառայություններ    Բժիշկներ    Նորություններ    Գործընկերներ     Կոնտակտ 

Մեր ծառայությունները


Թերապևտիկ ստոմատոլոգիա

Օրթոպեդիկ ստոմատոլոգիա

Վիրաբուժություն և իմպլանտոլոգիա

Օրթոդոնտիա

Պարոդոնտոլոգիա

Բուժկանխարգելում և մասնագիտական հիգիենա

Էսթետիկ ստոմատոլոգիա

 

Նորություններ


Հայաստանում Invisalign®-ի առաջին որակավորումը »

Համագործակցություն ուկրաինական Easy Align-ի հետ »

Մեր մասին

Համալսարանի ուսանողների շրջանում կանխարգելիչ գործունեության ծավալումը:

ԵՊՀ-ի ղեկավարության և Փափայանց ամերիկյան բարեգործական ֆոնդի շնորհիվ առաջին տարիներին կլինիկան հետևել է սահմանված նպատակներին և կատարել է իր առջև դրված առաջադրանքները: Սակայն արտասահմանից եկող ֆինանսավորման դադարեցման հետ կապված`կլինիկայի հետագա աշխատանքը, ինչպես նաև նախատեսված ուղղության շրջանակներում զարգացումը անհնար դարձավ:

2010 թվականին ԵՊՀ-ի ռեկտորի`պրոֆեսսոր Ա.Հ.Սիմոնյանի երաշխավոր-մամբ կլինիկա են հրավիրվում բժիշկ-ստոմատոլոգներ Հ.Մ.Սարգսյանը և Ա.Ռ.Աղաբեկյանը, ում ջանքերի շնորհիվ սահմանվում են նոր նպատակներ, փոխվում է կլինիկայի աշխատանքի ուղղությունը, և այն ձեռք է բերում նոր վարկանիշ: Կլինիկան փոխակերպվում է լուրջ ստոմատոլոգիական կազմակերպության`հագեցած ամենաժամանակակից սարքավորումներով, որը տրամադրում է բազմապրոֆիլ ստոմատոլոգիական օգնություն`հաշվի առնելով ժամանակակից մոտեցումներն ու տենդենցները: Ապահովելով արդյունավետ բուժում իր բոլոր հիվանդներին`կլինիկան ԵՊՀ-ի աշխատակիցներին սպասարկում է հատուկ գներով:

Կլինիկայում աշխատող մասնագետները շնորհված են մեծ փորձով և լավ գործնական հմտություններով: Նրանք պարբերաբար մասնակցում են տարբեր աշխատաժողովների, սեմինարների, վերապատրաստման դասընթացների և որակավորման բարձրացման այլ միջոցառումների ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ արտասահմանում: Միավորելով գիտության և տեխնիկայի ձեռքբերումները, օգտագործելով նոր մեթոդներն ու ախտորոշման և բուժման միջազգային ստանդարտները`ԵՊՀ-ի ստոմատոլոգիական կլինիկայի մասնագետները միշտ ձգտում են կլինիկայի հետագա զարգացմանը:

 
 

© 2012-2014 Stomatolog.am | Dental clinic of the Yerevan State University, Yerevan - Armenia

Website powered by NeoMedia LLC. All rights reserved

Yerevan, 25 Alek Manukyan street

Tel: +374 10 55-28-89