Գլխավոր    Մեր մասին    Սարքավորումներ    Ծառայություններ    Բժիշկներ    Նորություններ    Գործընկերներ     Կոնտակտ

Մեր ծառայությունները


Թերապևտիկ ստոմատոլոգիա

Օրթոպեդիկ ստոմատոլոգիա

Վիրաբուժություն և իմպլանտոլոգիա

Օրթոդոնտիա

Պարոդոնտոլոգիա

Բուժկանխարգելում և մասնագիտական հիգիենա

Էսթետիկ ստոմատոլոգիա

 

Նորություններ


Հայաստանում Invisalign®-ի առաջին որակավորումը »

Համագործակցություն ուկրաինական Easy Align-ի հետ »

Որակն այն է, երբ ամեն ինչ անում ես ճիշտ, նույնիսկ եթե ոչ ոք չի տեսնում:

Հենրի Ֆորդ

Դուք դիմել եք Բժիշկի Ձեր Ատամների ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ համար, և ոչ թե արհեստանոց…..

Սա մեր ղեկավարող սկզբունքն է, որովհետև բերանի խոռոչի առողջությունը առողջական ընդհանուր վիճակի համար կարևորագույն նշանակություն ունի: ԵՊՀ ստոմատոլոգիական կլինիկայում առաջարկվող բուժումը իրականացվում է գիտական հետազոտությունների ամենավերջին արդյունքներին համապատասխան և հիմնվում ստոմատոլոգիայի ամենավերջին ժամանակակից մեթոդների վրա: Այս ամենը տեղի է ունենում հիվանդի համար անմիջական և ընկերական մթնոլորտում:

Մենք կարծում ենք, որ պետք է ապահովել անհրաժեշտ ժամանակ յուրաքանչյուր հիվանդի խորհրդատվության և բուժման համար` կիրառելով փորձը, որին մենք տիրապետում ենք:

Շատ հիվանդների համար ստոմատոլոգի մոտ այցը նշանակում է սթրես և նույնիսկ տագնապ, այնպես որ մեր պարտականությունն է ապահովել Ձեր հարմարավետությունը ու վստահությունը, երբ Դուք այցելում եք մեզ: Մենք փորձում ենք սպասասրահում անցկացվող ժամանակը հասցնել բացարձակ նվազագույնի և ապահովել այնպիսի պայմաններ, որտեղ Դուք կվայելեք սպասասրահում անցկացրած կարճ ժամանակը` հանգստանալով, ամսագրեր ընթերցելով, ինչպես նաև հեռուստացույցով որոշ օգտակար տեղեկատվություն ստանալով:

Կարդացեք նաև » Invisalign-ը Հայաստանում

 
 

© 2012-2014 Stomatolog.am | Dental clinic of the Yerevan State University, Yerevan - Armenia

Website powered by NeoMedia LLC. All rights reserved

Yerevan, 25 Alek Manukyan street

Tel: +374 10 55-28-89