Գլխավոր    Մեր մասին    Սարքավորումներ    Ծառայություններ    Բժիշկներ    Նորություններ    Գործընկերներ     Կոնտակտ 

Մեր ծառայությունները


Թերապևտիկ ստոմատոլոգիա

Օրթոպեդիկ ստոմատոլոգիա

Վիրաբուժություն և իմպլանտոլոգիա

Օրթոդոնտիա

Պարոդոնտոլոգիա

Բուժկանխարգելում և մասնագիտական հիգիենա

Էսթետիկ ստոմատոլոգիա

 

Նորություններ


Հայաստանում Invisalign®-ի առաջին որակավորումը »

Համագործակցություն ուկրաինական Easy Align-ի հետ »

Վիրաբուժություն և իմպլանտոլոգիա

Ի՞նչ է իմպլանտը

Իմպլանտը պտուտականման տիտանե հենք է ատամի արհեստական պսակի կամ շարժական պրոթեզի համար: Գոյություն ունեն իմպլանտների տարբեր ձևափոխություններ ինչպես ըստ չափի (երկարության և տրամագծի), այնպես էլ ըստ տեսակի:

Երկարությունը տատանվում է 8-ից մինչև 19 մմ, իսկ տրամագիծը`3,5-ից մինչև 5 մմ:

Սկզբունքորեն ցանկացած իմպլանտ բաղկացած է 2 հիմնական մասերից:

Առաջինը, ծնոտների ոսկրային հյուսվածքի մեջ տեղակայվող, բուն իմպլանտն է: Երկրորդը աբատմենտն ու պսակն են, այսինքն կառւյցի այն մասը, որը գտնվում է անմիջապես բերանի խոռոչում:

Ծնոտների ոսկրի հաստությունից և ատամնաբնի ելունի բարձրությունից կախված`
ընտրվում է այն իմպլանտը, որը կստեղծի առավելագույն հենք ապագա պսակի համար:

Աբատմենտը, իմպլանտի մեջ ներպտտվող և պսակի կամ շարժական պրոթեզի համար հենք ապահովող ենթակառույց է:

Լավագույն դեպքում 1 իմպլանտը փոխարինում է 1 իմպլանտի: Բացառիկ դեպքերում հնարավոր է ատամնաշարի վերականգնում կամրջի միջոցով`2 իմպլանտի հիմքի վրա:

Որպես կանոն, բացակա ատամի վերականգնումը տեղի է ունենում 3-6 ամսվա ընթացքում`ստոմատոլոգի մոտ մի քանի այցով: Ժամանակակից մարդու համար դա հաճախ հանդիսանում է ատամների իմպլանտացիայից հրաժարվելու հիմնական պատճառներից մեկը մինչև «լավագույն ժամանակները»:

Հատուկ այդպիսի հիվանդների համար գոյություն ունի այլ տարբերակ:

1 օրվա ընթացքում Ձեզ կտեղադրեն իմպլանտ և աբատմենտ պսակով: Պսակը պատրաստվում է ակրիլից, դա ժամանակավոր պսակ է, սակայն այն հաջողությամբ կծառայի Ձեզ 3-6 ամիս:

Երբ իմպլանտը ամբողջովին ինտեգրվում է,այդպիսի պսակը փոխարինվում է հիմնկան պսակով (մետաղակերամիկա, ցիրկոնիումի օքսիդ և այլն): Միաժամանակյա իմպլանտացիայի տեխնոլոգիան պահանջում է կլինիկայի լուրջ տեխնիկական հագեցվածության, վիրաբույժից, օրթոպեդից, ատամնատեխնիկից բաղկացած, համակարգված,փորձառու թիմի առկայություն: Բացի այդ, այդպիսի միաժամանակյա իմպլանտացիան ոչ բոլոր դեպքերում է հնարավոր: Մեր կլինիկայի բժիշկների փորձը թույլ է տալիս կատարել դա նույնիսկ բարդ իրավիճակներում, բայց ցավոք ոչ բոլոր:
 

 
 

© 2012-2014 Stomatolog.am | Dental clinic of the Yerevan State University, Yerevan - Armenia

Website powered by NeoMedia LLC. All rights reserved

Yerevan, 25 Alek Manukyan street

Tel: +374 10 55-28-89