Գլխավոր    Մեր մասին    Սարքավորումներ    Ծառայություններ    Բժիշկներ    Նորություններ    Գործընկերներ     Կոնտակտ 

Մեր ծառայությունները


Թերապևտիկ ստոմատոլոգիա

Օրթոպեդիկ ստոմատոլոգիա

Վիրաբուժություն և իմպլանտոլոգիա

Օրթոդոնտիա

Պարոդոնտոլոգիա

Բուժկանխարգելում և մասնագիտական հիգիենա

Էսթետիկ ստոմատոլոգիա

 

Նորություններ


Հայաստանում Invisalign®-ի առաջին որակավորումը »

Համագործակցություն ուկրաինական Easy Align-ի հետ »

Թերապևտիկ ստոմատոլոգիա

Մեր կլինիկայի մասնագետները հատուկ նշանակություն են տալիս կարիեսի վաղ ախտորոշմանը, ինչը թույլ է տալիս մեր հիվանդներին ժամանակին ստանալ կարիեսի բուժում, դրա բարդությունների ավելի թանկարժեք բուժման փոխարեն:
Այդ նպատակի համար օգտագործվում են ախտորոշման ժամանակակից սարքավորումներ (թվային ռենտգենոգրաֆիկ, ներբերանային դենտալ տեսախցիկներ և այլն): Վերջին սերնդի պլոմբավորման նյութերի օգտագործումը թույլ է տալիս անցկացնել նույնիսկ շատ քայքայված ատամների էսթետիկ վերականգնում, որոնց վերականգնումը նախկինում հանարավոր է եղել միայն պրոթեզավորման միջոցով:

Այն դեպքերում, երբ հնարավոր չէ ատամները կենդանի պահել, անցկացվում է ատամնախողովակների բուժում`էնդոդոնտիա: Էնդոդոնտիայի հանդեպ հետաքրքրությունը, առաջին հերթին, պայմանավորված է նրանով, որ բարդացած կարիեսի բուժման ցածր մակարդակը (պուլպիտներ և պերիոդոնտիտներ) հաճախ բերում է ատամների կորստի: Պուլպիտի և պերիոդոնտիտի բուժման հաջողությունը մեծամասամբ վճռվում է արմատախողովակների անցման և լայնեցման ժամանակակից գործիքների առկայությամբ և արմատախողովակների դեղորայքային մշակման և պլոմբավորման նյութերի որակով:

Ատամների կարիեսային ախտահարումից հետո լնդային բորբոքումները ամենատարածվածն են: Շատ հիվանդներ մեզ մոտ ընդունելության են գալիս`արդեն համոզված նախկինում անցկացված բուժման անարդյունավետությանը: Պարոդոնտիտի բուժման ամբողջական մեթոդաբանությունը թույլ է տալիս հասնել բուժման նույնիսկ բորբոքման ծանր աստիճանի դեպքում: Դրա արդյունավետությունը հիմնված է «պաթոլոգիկ գրպանների» հեռացման,շարժվող ատամների շինավորման և ռացիոնալ պրոթեզավորման օգնությամբ կծվածքի վերականգնման վրա: Ատամնաքարերի և ատամնափառի հեռացումը տեղի է ունենում ուլտրաձայնային սարքավորման կամ ձեռքի գործիքների միջոցով: Այս ընթացակարգին հաջորդում է մաքրված մակերեսի փայլեցումը հատուկ խոզանակներով և սիլիկոնե գլխիկներով` փայլեցնող մածուկի միջոցով:

 

 
 

© 2012-2014 Stomatolog.am | Dental clinic of the Yerevan State University, Yerevan - Armenia

Website powered by NeoMedia LLC. All rights reserved

Yerevan, 25 Alek Manukyan street

Tel: +374 10 55-28-89